Մենք կարող ենք օգնել ձեզ` գտնել և վարձակալել այն դահլիճը, որը կբավարարի ձեր պահանջներին: Մեր ծառայությունները կներառեն ցանկացած կազմակերպչական աշխատանք` բացառությամբ քեյթրինգ ծառայությունների: Իսկ եթե դուք կնախընտրեք կազմակերպել ձեր միջոցառումը ստորև նկարագրված դահլիճներից մեկում, մեր ծառայությունները կներառեն նաև քեյթրինգը:  ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԸ.
  •  Էրեբունի կոնֆերանս դահլիճը /290քմ/ տեղավորում է մինչև 250 մարդ: Այն կահավորված է ձայնային, աուդիո և համաժամանակյա թարգմանության սարքավորումներով, պրոյեկտրորով, թարգմանչական հարմարավետ խցիկներով:
  •  Արգիշտի կոնֆերանս դահլիճը /100քմ/ հարմար է 25-30 անձանց համար: Այն իդեալական է բարձրակարգ հանդիպումների համար, կահավորված է պրոյեկտորով:
  •  Մենուա կոնֆերանս դահլիճը /38քմ/ տեղավորում է 16-20 մարդ: Այն հարմար է փոքր հանդիպումների համար:
  •  Արամե հանդիպումների սենյակը /65քմ/ հարմար է աշխատանքային հանդիպումների և սեմինարների համար՝ մինչև 35 մասնակիցներով:
  •   <<902>> /110քմ/ տեղավորում է մինչև 75 մարդ:

Էրեբունի Պլազա բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնն ամենամեծ առաջնակարգ բիզնես կենտրոնն է Երևանի հենց կենտրոնում: Այստեղ տրամադրվում են ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող տարատեսակ ծառայություններ: Մենք առաջարկում ենք հինգ կոնֆերանս դահլիճներ և հանդիպումների սենյակներ, ամբողջովին կահավորված ժամանակակից տեխնոլոգիաներով: Մեր բոլոր սենյակներն ունեն ցերեկային լուսավորություն և Wi-Fi ինտերնետ կապ: Էրեբունի Պլազան ունի նաև մեքենաների վերգետնյա հարմարավետ կայանատեղ: Բիզնես կենտրոնը համալրված է ժամանակակից կոմունիկացիոն ցանցով և անվտանգության պրոֆեսիոնալ համակարգով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.erebuniplaza.am.


 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԸ.
  •   Կոնֆերանս դահլիճ
      Կոնֆերանս դահլիճը հարմար է մեծ կոնֆերանսների և սեմինարների համար և տեղավորում է մինչև 300 մարդ:
  •   Հանդիպումների սենյակներ` մեծ, միջին և փոքր
      Ձեզ պետք է հարմարավետ սենյակ ղեկավարների հանդիպումների կամ կլոր-սեղան քննարկումների համար` 15-30 անձանց համար: Այս սենյակը ձեզ համար է:
  •   Վիդեո կոնֆերանսների սենյակ
      Վիդեո կոնֆերանսների սենյակը (15-20 տեղ) կահավորված է Polycom VSX7400 վիդեո կոնֆերանսային համակարգով և երկու 50" Pioneer պլազմա էկրաններով, որոնք հնարավոր են դարձնում մինչև 640Կբիթ արագությամբ ինտերնետային վիդեո կոնֆերանսներ անցկացնել:

ՀԱՀ Կենտրոնը առաջնակարգ,Արեւմտյան ոճի բազմակի օգտագործման վարձակալության վայր է Երևանի կենտրոնում:
ՀԱՀ Կենտրոնն առաջարկում է երկու տարբեր դահլիճներ` գիտաժողովներ և հանդիպումներ անցկացնելու համար, ինչպես նաև մեծ լսարան-դահլիճը: Հանդիպման սենյակները կարող են նաև օգտագործվել որպես դասարաններ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.aua.am


 ԹԵՔԵՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԸ.
  •   Կոնֆերանսների մեծ դահլիճ
      Կոնֆերանսների մեծ դահլիճը տեղավորում է մինչև 200 մարդ: Այն ամբողջությամբ կահավորված է ակուստիկ և համաժամանակյա թարգմանության համակարգերով, ինչպես նաև օդորակման և ջեռուցման սարքավորումներով:
  •   Կոնֆերանսների փոքր դահլիճ
      Կոնֆերանսների մեծ դահլիճը տեղավորում է մինչև 30 մարդ:


«Թեքեյան Կենտրոնը» Հայաստանում գործող առաջին բիզնես կենտրոններից է: Գործունեության առաջին օրվանից մինչ այսօր Կենտրոնն իր առաջարկվող ծառայությունների, սպասարկման գերազանց որակի շնորհիվ հաստատվել եւ մեծ հեղինակություն է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Համարվում է առաջատար նմանատիպ հաստատությունների շարքում: Բացման օրվանից ի վեր «Թեքեյան Կենտրոնի» դահլիճներում անցկացվում են մեծ թվով համաժողովներ, պաշտոնական ընդունելություններ, շնորհանդեսներ, մամուլի ասուլիսներ, կլոր սեղաններ, բանավեճեր, սեմինարներ եւ խորհրդակցություններ: Հյուրընկալվող ընկերությունների շարքում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, պետական կառավարման մարմիններ, նախարարություններ, վարչություններ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, լրատվամիջոցներ եւ բիզնես կազմակերպություններ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.tekeyancentre.am