Մենք տրանսպորտային ծառայություններ ենք առաջարկում ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրում: Մեր ընկերության տրամադրության տակ կան հարմարավետ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և փոքր մարդատար մեքենաներ: Վարորդները բարեհամբույր են, կոկիկ, կրում են համազգեստ և ունեն զբոսաշրջիկների, բարձրակարգ հյուրերի ու պատվիրակությունների հետ աշխատելու համապատասխան փորձառություն: Բջջային հեռախոսակապը վարորդների հետ կենտրոնական գրասենյակին հնարավորություն է տալիս ապահովել անմիջական հսկողություն պատվերի իրականացման ողջ ընթացքում:

  •   Մեր բազան բաղկացած է.

      Ավտոբուսներ.
        30-50 նստատեղ, կոնդիցիոներ, զուգարան, սառնարան,
        DVD և աուդիո համակարգեր
  •   Միկրոավտոբուսներ.
        14 - 17 նստատեղ, կոնդիցիոներ, աուդիո համակարգ:
  •   Մինիվեններ.
        6-8 նստատեղ, կոնդիցիոներ, աուդիո համակարգ:
  •   Մեքենաներ.
        3 նստատեղ, կոնդիցիոներ, աուդիո համակարգ:


Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.yansservice.am